Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/11/2021
share

Հայաստանի ամենաաղտոտված համայնքներից մեկը․ Արարատ

Արարատի ցեմենտի գործարանի փոշին, ոսկու գործարանի արտանետումները և ցիանային պոչամբարի վնասակար ազդեցությունը ամեն օր զգում են Արարատ քաղաքի, հարակից՝ Արարատ, Սուրենավան, Երասխավան բնակավայերերի բնակիչները։ Արարատի բնակիչ, «Արմաշ գյուղական համայնքների աջակցման եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Մաթևոսյանն ասում է, որ այս տարածաշրջանում մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդություններն ու չարորակ նորագոյացությունները։ Վերջերս էլ իր համագյուղացիներից մեկի կյանքը փրկել չհաջողվեց նույնիսկ Գերմանիայում։ Չնայած պաշտոնական տվյալներ չկան այդ հետազոտությունների վերաբերյալ, բայց Տիգրանը վստահ է, որ  ֆաբրիկաների գործունեությունը մեծ վնաս են հասցնում բնակիչների առողջությանը։ Աղտոտված է օդը, ջրային ռեսուրսները, հողը։ Մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում հենց պոչամբարի հարևանությամբ, հող են մշակում, անասուն պահում։  Այն դեպքում, երբ Արարատի ցիանային պոչամբարը վտանգավորության ամենամեծ աստիճանն ունի, քանի որ ոսկու կորզման տեխնոլոգիական գործընթացում օգտագործում են ցիանիդ։ Ցիանային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայր է արտանետվում ցիանիդ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, քլորի գոլորշիներ, ածխի եւ հանքաքարի փոշի: Չնայած դրան՝ պոչերի անվտանգ շահագործման համար ընկերությունները պատասխանատվություն չեն կրում, քանի որ համաձայն Ընդերքի մասին ՀՀ նոր օրենսգրքի` 2011թ-ից սկսած պոչամբարները դիտարկվում են որպես երկրորդային հանքավայրեր և պոչամբարների պարունակությունը վտանգավոր թափոն չի համարվում։

Արարատի ոսկու գործարանը պատկանում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։ Գործարանում մշակում են Սոթքի հանքավայրի ոսկու հանքանյութը: Պոչատարի երկարությունը 5․800 մ է։
«Պոչամբարը լցված է մինչեւ 814,5 մետր նիշի, իսկ նիշի վերին ծավալը կազմում է 821 մետր, այսինքն՝ մոտավորապես վեց մետրի տարբերություն է մնում: Դա նշանակում է, որ պոչամբարը բավականին լցված է և պետք է մտածեն, թե ինչ պետք է անեն»,-նշում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա վտանգված են նաև ջրային ռեսուրսները, քանի որ այդ միացությունները  դանդաղ, բայց առանց ընդմիջումների հավաքվում են մոտակա ստորգետնյա կամ վերգետնյա ջրային հոսքերում։»,-նշում է «Էկոլուր» ՀԿ-ն նախագահ Ինգա Զարաֆյանը։
Չնայած պոչամբարը գտնվում է Արարատ գյուղում, սակայն ազդակիր համայնք համարվում է միայն Արարատ քաղաքը, իսկ Արարատ գյուղը որևէ փոխհատուցում չի ստանում։


«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը մատնանշում է Լոռու մարզի օրինակը, որտեղ էլ առոողջության տեսակետից գրեթե նույն իրավիճակն է․ սրտանոթային, ալերգիկ հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները մեծ թիվ են կազմում։
Ըստ Օլեգ Դուլգարյանի, Լոռու մարզի պոչամբարամերձ տարածքներում ապրող բնակչության շրջանում կատարվել են հետազոտություններ։ Պարզվել է, որ Մեծ Այրում համայնքում ապրող երեխաների օրգանիզմում մկնդեղի քանակությունը նորմայից բարձր է: «Միջազգային չափորոշիչները թույլ են տալիս, որ մկնդեղի քանակությունը մեկ գրամ կրեատինի մեջ լինի 0,05 միլիգրամ, բայց այն տարածքում որտեղ երեխաներն ապրում են 0,58 միլիգրամ է կազմում մեկ գրամ կրեատինի մեջ, այսինքն՝ տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելիի շեմը»-նշում է Օլեգ Դուլգարյանը։


Այդ հետազոտությունների հիման վրա Լոռու մարզում 70 քաղաքացի դիմել է դատարան առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
Օլեգ Դուլգարյանը նշում է, որ բնակիչները պետք է գիտակցեն ու հստակ պահանջներ ներկայացնեն իրենց առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար։ Եթե հանքարդյունաբերողները չգիտակցեն, որ այստեղ խնդիրներ կան, երբևէ չեն էլ մտածի այս վնասները նվազեցնելու կամ փոխհատուցելու ուղղությամբ։
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը այստեղ նաև օրեսնդրական բացեր է տեսնում, օրինակ այն, որ Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքում նշված է, որ պոչամբարները չեն կարող գտնվել բնակավայրերի տարածքում, սակայն հստակություն չկա, թե քանի մետր հեռավորություն վրա կարող է գտնվել։ «Մենք տեսնում ենք, որ մարդիկ այստեղ պոչամբարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա ձմերուկ են աճեցնում, 10-20 մ հեռավորությա վրա գյուղատնտեսական հողեր են, և դա միայն այս տարածքի խնդիրը չէ, այստեղ աճեցված գյուղմթերքը հայտնվում է նաև մեր շուկայում և մենք չգիտենք, թե ինչ մթերք ենք օգտագործում։ Իսկ առողջության վրա պատճառահետևանքնային կապ գտնելը դժվար է, քանի որ սա անմիջական թունավորում չէ։ Դրա համար անհրաժեշտ է պետական մակարդակով հետազոտություններ կատարել։ Ինչը չի արվում։ Ստացվում է, որ մեր երկրում մարդու առողջությունը չի գնահատվում»։

cvmedia.am

 

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook